Աֆղանստանի արեւմուտքում «Թալիբան» շարժման գրոհայինները սպանել են 11 աֆղանցի զինվորականների: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:

Գրոհայինները հարձակում են գործել Գերատ նահանգում:

««Թալիբան» շարժման գրոհայինները կիրակի լույս երկուշաբթի գիշերը Գերատ նահանգի Քարուհի շրջանում թաքստոցից հարձակվել են զինվորների վրա՝ սպանելով Աֆղանստանի բանակի  11 զինծառայողների»,-հայտնել են տեղի իշխանությունները, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ «Թալիբանի» գրոհայինները գրոհել էին Աֆղանստանի խորհրդարանի շենքը: