Եվրահանձնաժողովը երկուշաբթի Հունաստանի համար նոր առաջարկ կանի։ Այս մասին Ֆրանսիական ՌՏԼ ռադիոկայանին հայտարարել է արժույթի եւ ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին։

«Հունաստանի եւ վարկատուների միջեւ բանակցությունների հնարավորությունը դեռ մնում է։Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն այսօր նոր առաջարկ կանի»,- հայտարարել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԵՀ մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 29-ին Յունկերը Բրյուսելում Հունաստանի հարցով մամուլի ասուլիս կտա։