Իսրայելը կտրական պահանջ է ներկայացրել Սիրիայի քաղաքացիական պատերազմի բոլոր մասնակիցներին՝ վնաս չհասցնել դրուզների համայնքին։ Կողմերը դեռեւս պահպանում են այս պահանջը՝ հնարավորություն տալով հրեական պետությանը չմիջամտել հարեւան երկրում զարգացող իրադարձություններին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իսրայելի նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը։
Այս էթնիկ խմբի նկատմամբ մեծ ուշադրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Իսրայելում ապրում են ավելի քան 100 հազար դրուզ, որոնք իշխանություններին կոչ են անում անվտանգություն ապահովել իրենց ցեղակիցների նկատմամբ, անգամ եթե պետք լինի, հրաժարվել չմիջամտելու քաղաքականությունից։
«Մենք բոլորին շատ հստակ ուղերձ են հղել։ Մենք չենք ցանկանում միջամտել, մի՛ ստիպեք մեզ միջամտել։ Մենք միայն մեկ բան ենք խնդրում։ Դուք բոլորդ՝ իրանցիներ, ալավիներ, քրդեր, սուննիներ, շիաներ, ով ում հետ ուզում է, թող պատերազմի, բայց դրուզներին ձեռք մի՛ տվեք։ Նրանք ոչ մի բանի չեն խառնվում, մենք խնդրում ենք նրանց գործերին չխառնվել»,-ասել է Լիբերմանը։ Նա չի հստակեցրել , թե կոնկրետ երբ է այս նախազգուշացումը ուղարկվել Սիրիայի պատերազմի մասնակիցներին։




























