Մոսկվայում 8 դասարանի երկու աշակերտ երջանիկ պատահականությամբ փրկվել են սափրագլուխներից: Ռուսատսանի հայերի միությունից հայտնում են, որ օգոստոսի 16-ին ՝ Մոսկվայի «Պոլյարնի» կինոթատրոնի մերձակայքում, ծայրահեղականները հարձակվել են Ռուսաստանի քաղաքացիներ, մոսկվայաբնակ հայազգի Գեորգի Մուկանյանի եւ չեչեն Ասլամբեկ Իզնաուրովի վրա: Աշակերտների պնդմամբ, իրենք հանգիստ քայլում էին, երբ հայտնվեցին երկու երիտասարդ, սկսեցին վիրավորել իրենց, ապա անսպասելիորեն հարձակում կատարեցին: Սափրագլուխները զինված են եղել մահակներով եւ կտրող գործիքներով: Հարձակվողները հանդիպել են կովկասցիների լուրջ դիմադրությանը, ինչն էլ փրկել է աշակերտների կյանքը: Գեորգի Մուկանյանը դեմքի կտրվածքով դիմել է բուժհիմնարկ, որտեղ նրա դեմքին կարեր են դրել: Ադլամբեկի մոտ եւս մարմնական վնասվածքներ են արձանագրվել:
Դեռահասների եւ ծայրահեղականների միջեւ ծայր առած ծեծկռտուքը նկատել է անցնող պարեկային մեքենան, որին տեսնելիս հարձակվողները դիմել են փախուստի։ Ոստիկաններին չի հաջողվել բռնել չարագործներին



























