Բելառուսի մայրաքաղաք  Մինսկում շրջակա միջավայրի հարցերով նստաշրջանի շրջանակներում ընթանում է ԵՄ  Արեւելյան գործընկերության նախարարական մակարդակով ոչ ֆորմալ հանդիպման 5-րդ փուլը, որի ժամանակ Բելառուսը ցանկանում է քննարկել կլիմայի հարցերով նոր համաձայնագրի նախապատրաստումը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Բելառուսի շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Իյա Մալկինան, փոխանցում է «ԲԵԼՏԱ»-ն։

Հանդիպման  մասնակիցները կքննարկեն նաեւ կանաչ տնտեսության սկզբունքներ ներդրման եւ զարգացման, թափոնների հետ աշխատելու եւ հազվագյուտ կենդանիների տեղափոխության հարցերը։

Արեւելյան գործընկերության նախարարների մակարդակով ոչ ֆորմալ հանդիպումները անցկացվում են 2012թ.-ից։