Եգիպտոսի գլխավոր դատախազ Հիշամ Բարաքաթը մահացել է Կահիրեում իր դեմ կատարած մահափորձից հետո։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով եգիպտական մամուլը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բարաքաթը բեկորային վնասվածք է ստացել նրա մեքենայի տակ տեղադրած ինքնաշեն ռումբի պայթյունի հետեւանքով, փոխանցում է Gazeta.-ն։

Նշենք, որ Բարաքաթը մասնակցում էր «Մուսուլման եղբայրներ»-ի դեմ հարուցված գործերի հետաքննությանը, որի շրջանակներում երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին մահվան էր դատապարտվել։