Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը ընդլայնել է այն ավտոմեքենաների ցանկը, որոնք հնարավոր կլինի ձեռք բերել արտոնյալ վարկավորման ծրագրով: Ցանկում կընդգրկվի Volkswagen Polo Sedan-ն ու Lada 2104-ը: Մինչ այսօր Volkswagen-ի ոչ մի մոդել չէր ընդգրկված այդ ցանկում: Հաղորդում է «Վեդոմոստին»:
Volkswagen Polo Sedan-ն, այսօր կարելի է ձեռք բերել 399 հազար ռուբլով (4,9 մլն դրամ), ասել է Ռուսաստանում Volkswagen-ի PR մենեջեր Անդրեյ Գորդասեւիչը: Նրա խոսքով, այդ մեքենայի նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ է, որ դժվար թե վաճառքի հետ կապված խնդիրներ ծագեն: Փոխարենը մեքենան ավելի մատչելի ու գրավիչ կդառնա մարդկանց համար: Գորդասեւիչը դժվարացել է ասել, թե արդյոք, Volkswagen-ի այլ մոդելներ ե՞ւս կընդգրկվեն այդ ցանկում:




























