Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականը, նորանշանակ  մարզիչ Չեզարե Պրանդելիի գլխավորությամբ, Լոնդոնում ընկերական հանդիպում է անցկացրել Կոտ դ’Իվուարի հավաքականի հետ եւ պարտվել է 0:1 հաշվով: «Ֆիորենտինայի» նախկին մարզիչ Պրանդելին հայտարարել է, որ դժվար է երկու օրում թիմը նախապատրաստել խաղին: Լոնդոնի «Վեստ Հեմ» ստադիոնում կայացած հանդիպման միակ գնդակը 55-րդ րոպեին խփել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կոլո Տուրեն:

Իտալիայի հավաքականի նոր գլխավոր մարզչի հրավերով առաջին անգամ Իտալիայի հավաքականի կազմում ընդգրվել է սեւամորթ ֆուտբոլիստ, «Ինտերի» խաղացող Մարիո Բալոտելին: Իտալացիների դարպասը վստահվել էր թիմի նորեկ Սալվատորե Սիրիգուին` «Պալերմոյից»: