Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ Վալիդը հայտարարել է, որ որոշել է 32 մլրդ դոլար գնահատվող իր ողջ ունեցվածքը տալ բարեգործության։

Լրատվամիջոցները փոխանցում են, որ հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ արքայազնը պարզաբանել է, որ միջոցները բարեգործության կտրամադրվեն մի քանի տրանշով, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Առաջին հերթին արքայազնը մտադիր է օգնել այն կազմակերպություններին, որոնք պայքարում են կանանց իրավունքների համար, ինչպես նաեւ նրանց, որոնք հետազոտում են անբուժելի հիվանդությունները։ Արքայազնը կօգնի նաեւ բնության աղետներից տուժածներին։

Ալ Վալիդը չի պարզաբանել, թե կոնկրետ որքան կտեւի այդ բարեգործությունը՝ նշելով, որ այդ գործընթացը կարող է մի քանի տարի շարունակվել։

Նշենք, որ արքայազնը Forbes-ի վարկածով աշխարհի 22-րդ ամենահարուստ մարդն է։