Թուրքիայում տեղի ունեցած Աշխարհի երիտասարդների կոնգրեսի մասնակիցները շրջել են Թուրքիայի 26 տարբեր քաղաքներում։
Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի կոնգրեսից հետո մի շարք երկրների երիտասարդներ, այդ թվում՝ Հայաստանի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Մեքսիկայի, Պանամայի, Իրանի, Լիբանանի, Սերբիայի, Կանադայի ներկայացուցիչները, 3 օրով հյուրընկալվել են Քյութահյա քաղաքում։
Քյութահյայի երտասարդության եւ սպորտի նահանգային վարչության կազմում գործող երիտասարդական կենտրոնը կազմակերպել էր Էգեյան շրջանի հարսանիքների անցկացման ներկայացում: Բացի այդ, աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին ներկայացվել են հիշյալ տարածաշրջանի մշակութային արժեքները։



























