Ղարաբաղյան հակամարտության լուծմանը կարելի է հասնել միայն փոխզիջումների միջոցով:

Եվրոպայի Խորհրդի նախկին գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը հայտարարել է, թե հակամարտության լուծմանը կարելի է հասնել միան փոխզիջումների միջոցով, քանի որ «որքան կողմերը փորձեն հասնել իրենց շահերի 100 տոկոսանոց իրականացման, այնքան երկար կպահպանեն վտանգավոր անգործությունը»:

Շվիմերը հիշեցրել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի՝ 2000թ. Հունվարին ԵԽ-ին անդամագրվելու փաստը կապված էր այն հույսի հետ, թե եվրոպական ժողովրդավարական երկրների ընտանիքի անդամի կարգավիճակում երկու երկրները կկարողանան հասնել փոխադարձ բավարարող կարգավորման:

«Այդ հակամարտության կարգավորումը երկու երկրների շահերից է բխում, որոնք անկասկած, հակասությունների փոխարեն արժանի են տարածաշրջանային համագործակցության: Եւ իրենց տներից վտարված անձինք էլ արժանի են անվտանգ վերադարձի»,- ըստ «Ինտերֆաքսի»՝ նկատել է ԵԽ նախկին գլխավոր քարտուղարը: