Քիրքուկ-Ջեյհան խողովակաշարով Իրաքից նավթի առաքումները դադարեցվել են Թուրքիայի հարավ-արեւելքում նավթատարի պայթյունի հետեւանքով, հաղորդում է AFP-ն:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Թուրքիայի իշխանությունները ահաբեկչության պատասխանատվությունը դրել են Քրդական բանվորական կուսակցության վրա: Պայթյունի արդյունքում երկու մարդ էր զոհվել: Թուրքական NTV հեռուստաալիքի տվյալներով, տվյալ հատվածում գործել է հեռակառավարվող պայթուցիկ սարք:
Քիրքուկ-Ջեյհան նավթատարը, որի երկարությունը կազմում է 970 կմ, Իրաքի խոշորագույն նավթատարն է: Այն միացնում է Քիրքուկի հանքավայրը թուրքական Ջեյհան նավահանգստին:




























