Հայաստանի տարածքում, հուլիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում հուլիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +36+38։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+31,

Կոտայքում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+31,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+31,

Լոռիում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +26+31,

Տավուշում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +30+35,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+31,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +34+37,

Արարատում՝ գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +36+39,

Արմավիրում՝ գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +36+39,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+31,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +36+39,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +33+38,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+30,

Արցախում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +32+35: