Չինաստանի հյուսիս-արեւմյան Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Սեյսմոլոգների տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հոտան քաղաքից 164 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Ստորերկրյա ցնցումների օջախը գտնվել  10 կմ խորության վրա:

Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով երկրաշարժը եղել է 6,5 մագնիտուդով: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: