Լոնդոնից գիտնականները վերլուծել են աշխարհի տարբեր երկրներում անցկացված 13 հետազոտության արդյունքները եւ նշել գրասենյակային աշխատողների համար լավագույն ըմպելիքը: Դա սուրճն է:
Այս ըմպելիքն օգնում է բարելավել կարճաժամկետ հիշողությունը, կենտրոնացնել ուշադրությունը եւ նվազեցնել աշխատանքի ժամանակ սխալ անելու հավանականությունը:
Ըստ Mignews-ի, կամավորների երկու խմբի մասնակցությամբ փորձ է անցկացվել: Առաջին խմբի մասնակիցներն աշխատանքային օրվա ընթացքում սուրճ են խմել, մյուսները՝ պլացեբո: Առաջին խմբի անդամների աշխատունակությունն աճել է, իսկ նրանք, ովքեր պլացեբո են խմել, իրենց պարտականությունները նախկինի պես են կատարել:
Գիտնականները պարզաբանում են, որ ուղեղի աշխատանքի վրա այդպիսի դրական ազդեցություն է ունենում կոֆեինը:





























