ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչները սեպտեմբերի 20-ին կմեկնեն Արիզոնա նահանգ՝ Սուրբ Աբգար Հայ Առաքելական Եկեղեցու հիմնարկեքի եւ օծման կապակցությամբ։ Սա Արիզոնա նահանգում կառուցված առաջին հայկական եկեղեցին է։

Այդ եկեղեցու ճարտարապետական լուծումները վերցված են Հայաստանում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց՝ կառուցված 7-րդ դարում։ Հիմնարկեքի պաշտոնական արարողությունը կանցկացնի Արեւմտյան Եպարխիայի Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արքիեպիսկոպոս Նորին մեծություն Հովնան Դերդերյանը։ Օծման արարողությունից հետո, ըստ նախատեսվածի, տեղի կունենա ժամանցային ծրագիր, մասնավորապես՝ ծխականները, հյուրերն ու հոգեւորականները կունկնդրեն երաժշտություն՝ լոսանջելեսյան Խաչադուրյան հայկական երգչախմբի կատարմամբ։