Թուրքիայի արեւմուտքում գտնվող Բալըքեսիր նահանգի Բալյայի շրջանում օգոստոսի 12-ի վաղ առավոտյան երկրաշարժ է գրանցվել, որի ուժգնությունը կազմել է 5 բալ: Հաղորդում է Cihan գործակալությունը:

Էպիկենտրոնը գտնվում է 11,7 կմ խորության տակ: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, դեռեւս զոհերի ու ավերածությունների մասին ոչինչ հայտնի չէ: