Ադրբեջանում Միացյալ Նահանգների նոր դեսպանի անունը դեռեւս չի հայտարարվում: Ադրբեջանական «APA» գործակալությունը հաղորդում է, թե ԱՄՆ դիվանագիտական առաքելության ներկայիս ղեկավար Էնն Դերսին ասել է, որ նոր դեսպանի անունը կարող է ասել միայն նախագահ Բարաք Օբաման: «Առայժմ այդ հարցի վերաբերյալ դեռ որեւէ հայտարարություն չի արվել»,- ասել է Էնն Դերսին: