Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի լիդեր Լեւոն Տեր-Պետրոսյանն այս ամառ արձակուրդի չի մեկնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա նշեց, որ Տեր-Պետրսյանը ներկայումս Հայաստանում է եւ առաջիկա ամիսներին եւս կլինի Հայաստանում:
Նշենք, որ երկրի բարձր ղեկավարության ներկայացուցիչներից շատերն այս օրերին արձակուրդում են: Արձակուրդում է վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, նախարարներից եւ պատգամավորներից շատերը: Նրանց մի մասն էլ արձակուրդ կմեկնի առաջիկա օրերին:
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, վերադարձել է արձակուրդից:




























