Հայաստանի հրեական համայնքը մտադիր է նամակով դիմել ORT-ի ղեկավարությանը՝ պահանջելով «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի մասնակցությունից զրկել ադրբեջանցի գիտակ Ռավշան Ասքերովին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:
Նա նշել է, որ Հայաստանի հրեաներին, մասնավորապես, վրդովեցրել է փաստը, որ իր անձնական բլոգում Ասքերովը հակասեմական հայտարարություններ է արել: «Ամենասարսափելին այն է, որ նա կոպտորեն եւ լկտիաբար հերքում է Հոլոքոսթը: Այդ համատեքստում Ասքերովը հիշատակում է հայոց ցեղասպանությունը՝ ասելով, որ դրանք հրեա եւ հայ ժողովուրդների PR-ակցիաներն են»,- վրդովված ասել է Վարժապետյանը:




























