Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կինը` Սարե Դավութօղլուն հարցազրույց է տվել թուրքական Milliyet-ին` անդրադառնալով նաեւ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշմանը:
Թուրքիայի վարչապետի կինը, անդրադառնալով ամուսնու վարած արտաքին եւ ներքին քաղաքականությանը, շեշտել է, թե կան թեմաներ, որ երկրի քաղաքական ուժերը պետք է դրանք ազգային շահերի տեսանկյունից դիտարկեն եւ վեր դասեն կուսակցական շահերից:
Այդ համատեքստում Սարե Դավութօղլուն հիշեցրել է ամուսնու հայտարարությունները Հայոց ցեղասպանության հետ կապված: «Արդյունքում այս կառավարությունը աշխատում էր արդարացի մոտեցում ցուցաբերել հիշյալ հարցի կապակցությամբ: Պարոն Ահմեդը ասաց նաեւ, որ արտասահմանի հայերը նաեւ Թուրքիայի սփյուռքն են:
Սակայն տխրեցնող է, որ նման մոտեցումնեը Թուրքիայի բարեկեցությունը չցանկացողների ձեռքին հաղթաթղթի պես մի բան էր դարձել: Կարծրատիպեր կան»,-ասել է տիկին Դավութօղլուն:





























