ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ, որպեսզի այնտեղ անօդաչու սարքեր տեղակայի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար։ Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարությունում իր աղբյուրները։

Հաղորդվում է, որ անօդաչուների տեղակայումը ամերիկացի զինվորականներին թույլ կտա ակնթարթորեն արձագանքել գրոհայինների հարձակումներին, գրում է Gazeta-ն։

Թերթի տեղեկություններով՝ երկրներից ոչ մեկը դեռեւս չի համաձայնվել ԱՄՆ առաջարկին, սակայն  կարծիք կա, որ անօդաչու սարքը կտեղակայեն երկրներից մեկում գործող բազաներից մեկում։

Թե որ երկրների հետ են տարվում բանակցությունները, չի հաղորդվում։