Ադրբեջանում հետաձգվել է Յունուս ամուսինների դատավարությունը:
Ինչպես հաղորդում է Turan-ը, Լեյլա Յունուսի եւ նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի դատավարությունը նշանակված էր հուլիսի 13-ին, առավոտյան ժամը 10-ին, սակայն այն չի կայացել:
Նիստը տեղափոխվել է հուլիսի 15-ին: Միաժամանակ, դատարանից չեն ներկայացրել նման տեղափոխության պատճառները:
Նշենք, որ Լեյլա Յունուսը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 (հայրենիքի դավաճանություն), 178 (խարդախություն), 192 (անօրինական ձեռնարկատիրություն) եւ 213 (հարկերից խուսափում) հոդվածներով: Նրա ամուսնու՝ Արիֆ Յուսուֆի նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել 274 (հայրենիքի դավաճանություն), 178 (խարդախություն) հոդվածներով:
Ներկայումս Լեյլա Յունուսը գտնվում է Բաքվի քննչական մեկուսարանում: Իրավապաշտպանը մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ:





























