Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կինը մտադիր է Տոկիոյի կենտրոնում՝ վարչապետի նստավայրում, փեթակներ դնել եւ 10 հազար մեղու բուծել։

Ինչպես հայտնում են ճապոնական լրատվամիջոցները, Ակիե Աբեն հույս ունի, որ առաջին տնական մեղրը ինքը կհավաքի այս տարի, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ճապոնիայի վարչապետի տիկինը ամենայն հավանականությամբ ոգեւորվել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի օրինակից, որը Սպիտակ տանը մեղու է պահում։