Արաբական Միացյալ Էմիրություններում մահապատժի են ենթարկել նախորդ տարվա դեկտեմբերին ամերիկացի ուսուցչուհու սպանության մեջ մեղադրվող կնոջը:0

Իբոլինա Ռայանի մարմինը հայտնաբերվել էր Աբու Դաբիի առեւտրային կենտրոնի զուգարանում: Միաժամանակ, այդ պահյին դրսում նրան էին սպասում 11-ամյա երկվորյակ որդիները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ ամբաստանյալ Ալաա Բադր Աբդալլահը արմատական հայացքներ ունի եւ որոշել է սպանել որեւէ օտարերկրացու: Իր զոհին նա ընտրել է պատահականության սկզբունքով:

Աբդալլահը նաեւ մեղադրվել է Աբու Դավիում բնակարաններից մեկի մոտ ինքնաշեն ռումբ տեղադրելու մեջ: Պայթուցիկ սարքը հայտնաբերվել ու վնասազերծվել է:

ԱՄԷ-ի գերագույն դատարանը կնոջը մահվան է դատապարտել, թեեւ այդ երկրում մահապատիժը շատ հազվադեպ է կիրառվում: