Հունաստանի աշխատանքի նախարար Պանոս Սկուրլետիսը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորության մասին, եթե կառավարությունը չկարողանա մեծամասնություն ապահովել վարկատուների հետ ձեռք բերված համաձայնության քվեարկության ժամանակ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

«Այլ հանգամանքների դեպքում, եթե չլիներ կապիտալի տեղաշարժի եւ բանկային խնդիրների վերահսկողությունը, ես կասեի, որ մեզ անհրաժեշտ է ընտրություններ անցկացնել»,-ընդգծել է Սկուրլետիսը, հաղորդում է Gazeta-ն: