Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը կարծում է, որ եվրոպական երկրների ապագան բարդ վիճակում է գտնվում, գրում է Reuters-ը։
«Այսօր Եվրոպայի նախագիծը բարդ իրավիճակում է։ Բրյուսելում բոլորը սպասում են լուծման, եւ եվրոգոտին կարող է մասնատվել»,- ասել է նա Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում, փոխանցում է Gazeta-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եվրոգոտու՝ 14 ժամ շարունակվող գագաթնաժողովի մասնակիցները չեն կարողանում համաձայնեցնել Հունաստանի հարցով համաձայնագրի 4 կետերը։




























