Ֆիլիպիններում մուսոնային անձրեւների հետեւանքով զոհվել է 8 մարդ, եւս 4-ը անհետ կորած են համարվում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Զոհերից 6-ը խեղդվել են, իսկ մյուս երկուսը ավերված շենքերի փլատակների տակ են մնացել, հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման Ազգային խորհրդի ղեկավար Ալեքսանդր Պաման։ Անհետ կորած են համարվում 4 ձկնորս, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բնության տարերքը ստիպել է 4 հազար ֆիլիպինցիների տեղափոխվել ժամանակավոր կացարաններ։



























