Չինաստանի Հեբեյ նահանգում՝ հրատեխնիկայի գործարանում, պայթյունից զոհված մարդկանց թիվը հասել է 15-ի։ Եվս 25 մարդ վիրավոր է, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով փրկարարներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել 6 զոհի եւ ավելի քան 10 վիրավորի մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պայթյունի պատճառները պարզվում են։



























