Մոսկվայի հյուսիսում զինված կինը դիմակով վարկային ընկերությունից 42 հազար ռուբլի է կողոպտել: Այս մասին հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
«Պարզվել է, որ վարկային կազմակերպության շենք է մտել դիմակով եւ զինված կին: Նա գանձապահին սպառնացել է ատրճանակով եւ հափշտակել 42 հազար ռուբլի»,-հայտարարել են գերատեսչությունում:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:



























