Փարիզի արվարձաններում անհայտ անձը խանութում 10 մարդ է պատանդ վերցրել։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝  3 զինված տղամարդ ներխուժել են Օ դե Սենի դեպարտամենտի Վիլնեւ լա Գարենում գտնվող Primark խանութը։ Ոստիկանները ենթադրում են, որ սա կողոպուտի փորձ է, հայտնում է Gazeta-ն։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության հատուկ ուժերը։