Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության հարյուրավոր երիտասարդ ներկայացուցիչներ Ստամբուլում բողոքի ակցիա են կազմակերպել՝ Սիրիայի ժողովրդին եւ ահաբեկչության դեմ նրա մղած պայքարին աջակցելու համար։
Ակցիայի մասնակիցները հավաքվել են Քադի Քոյ հրապարակում, բարձրացրել են թուրքական եւ սիրիական դրոշներ ու պաստառներ, որոնք վանկարկում են «Ձեռքներդ հեռո՛ւ Սիրիայից» եւ «Ոչ՛ Սիրիայի պատերազմին»։ Կուսակցության երիտասարդական շարժման մարզային ղեկավարության անդամ Բուրքայ Դոզջան ենթադրում է, որ Սիրիայի ճգնաժամի ամենասկզբից Թուրքիայի Արդարություն եւ զարգացում կուսակցությունը նպաստել է վարձկանների եւ արմատականների՝ Սիրիայի տարածք ներթափանցելուն, գրում է ՍԱՆԱ գործակալությունը։




























