Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթով, հունական «Մնիմի» («Հիշողություն») թերթը ընդարձակ հոդված է հրապարակել, որի հեղինակը Մանիկ Աշրյանն է:
«Առանց պատժի ոճիր» վերնագրով հոդվածի հեղինակը պատմական փաստերից զատ անդրադառում է Թուրքիայի պետական ժխտողական քաղաքականությանը եւ ուրացման ճիգերին: Նա նշում է, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց Թուրքիան շարունակում է հանդես գալ իր ղեկավարների կիսատ բերանով արտասանված «ցավակցություններով», մինչդեռ հետզհետե ավելանում են Ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված թուրք մտավորականության կոչերը:
Հոդվածում ներկայացված են նաեւ իսլամացած հայերի պատմություններ, հիշատակված է Ֆեթիյե Չեթինի գիրքը, ինչպես նաեւ հատուկ անդրադարձ կա Հայաստանի կողմից պոնտոսցի հույների ցեղասպանության ճանաչմանը:





























