ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն տարածաշրջան: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:
Անդրադառնալով ՌԱՀԿ Մինսկի խմբի հասցեին հնչող քննադատություններին, դեսպանը նշել է, որ համանախագահներն աշխատում են ներդաշնակորեն եւ «դեռ ոչ ոք նրանց գործունեությունն անպետք չի ճանաչել»:
«Ֆրանսիան, որպես համանախագահող երկիր, հավատարիմ է նրան, որպեսզի հակամարտության ընդունելի լուծում գտնվի»,-ընդգծել է Շարպանտիեն:
Ինչ վերաբերում է բլից-կրիգի մասին հայտարարություններին, դեսպանը նման սպառնալիքները սպեկուլյատիվ հայտարարություններ է համարում:





























