Ռուսաստանի լիբերալ դեմոկրատների կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին դիմել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ առաջարկելով իրեն նվիրել Լիպեցկում գտնվող «Ռոշեն» հրուշակեղենի գործարանը։ Ժիրինովսկին նշել է, որ այդ ժամանակ ինքը ուկրաինացիներից չի պահանջի վերադարձնել Կոստոպոլի գործարանը։
«Պորոշենկոյին առաջարկում են փոխանակություն կատարել։ Նա ինձ կտա Լիպեցկի իր գործարանը, եւ ես կհրաժարվեմ Կոստոպոլի գործարանի իմ հավակնություններից»,- գրել է պատգամավորը իր Թվիթերում, փոխանցում է Gazeta-ն։
Ժիրինովսկին որքան ժամանակ է՝ Ուկրաինայի իշխանություններից պահանջում է իրեն հետ վերադարձնել գործարանը, որը կառուցվել է իր պապին պատկանող ձեռնարկության տեղում։ Այդ ձեռնարկությունը քանդվել էր 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ դրա տեղում ավելի ուշ այլ գործարան էր կառուցվել։





























