Լոնդոնի ոստիկանությունը «Հիթրոու» օդանավակայանում ձերբակալել է բողոքի ակցիայի 6 մասնակիցների։ Այս մասին հայտնում է «Սքոթլանդ Յարդ»-ը։

Ընդհանուր առմամբ, ինչպես հայտնում են ոստիկանները, հյուսիսային թռիչքուղու վրա բողոքի ակցիա էր կազմակերպել 13 ցուցարար։ «Նրանցից 6-ը ձերբակալվել են քաղավիացիայի կանոնները խախտելու համար»,- ասել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ցուցարարները բողոքում են բրիտանական խոշորագույն օդանավակայանի ընդլայնման պլանների դեմ։