Իրաքի Անբար նահանգի Էլ Ֆալուջա քաղաքի վրա կառավարական բանակի իրականացրած ռմբակոծության հետեւանքով  4 խաղաղ բնակիչ է մահացել, հայտնում է Al Jazeera-ն։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ առնվազն 4 մարդ սպանվել եւ մոտ 10-ը վիրավորվել են Էլ Ֆալուջայի ռմբակոծումից։

Անբար նահանգի Էլ Ֆալուջա քաղաքն ու վարչական կենտրոն Ռամադին կառավարական զորքերի կողմից «Իսլամական պետության» գրոհայիններից նահանգն ազատագրելու համար իրականացվող գործողությունների թիրախն են։