Ռուսաստանում բջջային հավելված է հայտնվել (MyDiaspora) մահմեդականների շրջանում ծանոթությունների համար, հաղորդում է «Իզվեստիան»:
Գրանցվելու համար անհրաժեշտ է մանրամասն հարցաթերթիկ լրացնել, որտեղ պետք է նշել քո վերաբերմունքն ալկոհոլի նկատմամբ, կրոնափոխության հնարավորությունը, ինչպես նաեւ 10-բալանոց սանդղակով ընտրել պոտենցիալ ընտրյալի կրոնականության աստիճանը:
Շփման առաջին փուլերում չի կարելի տեսնել զրուցակցի լուսանկարը, բայց հնարավորություն կլինի իմանալ նրա հասակն ու քաշը: Շփման ժամանակ կինը կարող է զրույցին ներգրավել իր ավագ եղբորը կամ հորը:
Հավելվածն արդեն հասանելի է AppStore-ում եւ Google Play-ում:




























