ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ հուլիսի 11-ին համացանցում հրապարակված օդային համբույրը։ Ինչպես Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ տեղեկատվության եւ տպագրության դեպարտամենտի փոխտնօրեն Մարիա Զախարովան, օդային համբույրն ուղղված էր ՀԱՀ արտգործնախարար Մաիթե Նկոանա Մաշաբանեին, փոխանցում է Gazeta-ն։

«Սոցցանցերի բազմաթիվ օգտատերերի խնդրանքով բացահայտում եմ  ԲՐԻԿՍ գագաթնաժողովում Սերգեյ Լավրովի օդային համբույրի գաղտնիքը։ Այն ուղղված էր նրա հարավաֆրիկացի գործընկեր Մաիթե Նկոանա Մաշաբանեին»,- գրել է Զախարովան։