Հուլիսի 11-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել ավտոլվացման կետի ավտոլվացող, 35-ամյա Սաթենիկ Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 12-ին վերջինս բացատրություն է տվել, որ նախորդ օրը, ժամը 10-ին, Երեւանի Աճեմյան փողոցի թիվ 18/2 հասցեում գործող ավտոլվացման կետում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան ավտոլվացման կետ մտնելու ժամանակ կողային հայելիով հարվածել է իր կրծքավանդակին, ինչի հետեւանքով նա վայր է ընկել եւ ավտոմեքենայի հետեւի անիվը անցել է ոտքի վրայով:
Կատարվում է հետաքննություն:



























