Հնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգի Ռաջամանդրի քաղաքում կրոնական փառատոնի ժամանակ հրմշտոցից մահացածների թիվը հասել է 22-ի, եւս 20 մարդ վնասվածք է ստացել, հաղորդում է Deccan Herald պարբերականը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները: Ավելի վաղ հաղորդվել էր 14 զոհի մասին:

Հարյուր հազարավոր մարդիկ իջենելիս են եղել աստիճաններով, որպեսզի գետում լվացման ծես կատարեն, որի ջուրը այս շաբաթ սուրբ է համարվում՝ կապված Փուշկարալու տոնի հետ: Հենց աստիճանների վրա էլ հրմշտոց է սկսվել:

Պարբերականի փոխանցմամբ,  զոհերի մեծ մասը կանայք են: Զոհերի թիվը կարող է աճել: Մահացածներից մի քանիսի մարմինները դեռ մնացել են դեպքի վայրում:

Վիրավորներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ողբերգությունը տեղի է ունեցել այն պահին, երբ ուխտավորների ամբոխը փորձել է բաց դարպասներով հասնել գետին: