ՌԴ Խաբարովսկի մոտակայքում վայր ընկած Տու-95 ռմբակոծիչը ամբողջովին կործանվել է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրները։

Ներկայումս շարունակվում են 7 հոգուց բաղկացած անձնակազմի որոնման աշխատանքները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրանք բոլորը պարաշյուտով դուրս են ցատկել օդանավից։

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Տու95-ՄՍ ռմբակոծիչի թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են։

Հիշեցնենք, որ կործանումը տեղի է ունեցել Խաբարովսկից 80 կմ հեռավորության վրա: Նշվում է, որ օդանավը պլանային ուսումնական թռիչք էր իրականացնում: