Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնի շրջանում՝ Ալպյան լեռնաշղթայի Յունգֆրաույոխ սառցադաշտի հատվածում, ուղղաթիռ է կործանվել, հայտնում է Reuters-ը։
«Արտակարգ իրավիճակների ծառայությունը ժամանել է դեպքի վայր։ Տարվում են փրկարարական աշխատանքներ»,- ասված է իրավապահների տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Զոհերի եւ վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվում։



























