ՌԴ Խաբարովսկի երկրամասում Տու-95 ռմբակոծիչի կործանման պատճառը բոլոր 4 շարժիչների խափանումն է եղել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրները։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝  շարքից դուրս են եկել վառելիքի փականները, ինչի պատճառով կանգ են առել բոլոր 4 շարժիչները»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք, որ կործանումը տեղի էր ունեցել Խաբարովսկից 80 կմ հեռավորության վրա: Նշվում է, որ օդանավը պլանային ուսումնական թռիչք էր իրականացնում: Այս պահին որոնում են անձնակազմի անդամներին: