Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը պատրաստվում է կառավարությանն առաջարկել չմասնակցել Հունաստանի ֆինանսական օգնության ծրագրին, հայտնում է The Financial Times-ը։

Օսբորնը  կարծում է, որ Հունաստանի փրկության գործին Բրիտանիային «ներգրավելու» միտքն անընդունելի է, եւ դա խախտում է եվրոպական առաջնորդների միջեւ 2010թ. կնքած համաձայնագիրը, երբ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն արեց ամեն բան եվրոգոտու ֆինանսական աջակցության  համար, փոխանցում է Gazeta-ն։

Օսբորնը կարծում է, որ չի կարելի եվրոպական ֆինանսական կայունության մեխանիզմները օգտագործել Հունաստանի օգնության համար։