«Կոմիավիատրանս» ընկերության «Մի-8» ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել Ռուսաստանի Վորկուտա քաղաքից 173 կմ հեռավորության վրա:
Ուղղաթիռում եղել է 11 ուղեւոր եւ անձնակազմի երեք անդամ: Նախնական տեղեկատվությամբ նրանցից ոչ ոք չի տուժել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ-ի Կոմիի գլխավոր վարչությունից:
«Ուղղաթիռը թռչում էր Ուսինսկից: Ավիաընկերության տվյալներով, վթարի հետեւանքով զոհեր ու վիրավորները չկան: Ուղղաթիռը վնասվել է»,- պատմել է գերատեսչության մամուլի ծառայության աշխատակից Անտոն Կովալիշինը:
Արդեն դեպքի վայր են ժամանել փրկարարները:



























