Իսպանիայի Պեդրեգեր քաղաքում ցլավազքի ժամանակ ցլի հարձակման պատճառով ֆրանսիացի զբոսաշրջիկ է մահացել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Իսպանիայի շատ քաղաքներում ամռանը ցլերի մասնակցությամբ փառատոներ են ընթանում։ «Ցլերը փողոցներում» փառատոնի շրջանակներում, որն անցկացվում է Պեդրեգերում, կենդանիներին ուղղակի փողոց են բաց թողնում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Զոհված ֆրանսիացին, որի անունը չի հաղորդվում, 44 տարեկան էր։