ՌԴ Խաբարովսկի երկրամասում կործանված Տու-95 ռմբակոծիչի անձնակազմի 5 անդամներին ողջ են հայտնաբերել։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տարածած հայտարարության մեջ։

Բոլոր 5 օդաչուների առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Փրկարարները նրանց տեղափոխել են հիվանդանոց՝ բժշկական ստուգման համար, փոխանցում է Gazeta-ն։

Այս պահին շարունակվում է անձնակազմի մյուս 2 անդամների որոնման աշխատանքները։