ՌԴ Սամարա քաղաքում շների նկատմամբ  դաժան վերաբերմունքի հերթական փորձը ողբերգական վախճան է ունեցել։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հուլիսի 12-ին կենդանիների պաշտպան 62-ամյա Լյուդմիլա Ս.-ն պատուհանից նկատել է, որ անծանոթ մի տղամարդ փորձում է սպանել փողոցում գտնվող շանը, եւ դուրս էր վազել։ Տղամարդը մոտեցել էր իրենց նկատողություն արած կնոջը եւ դանակի մի քանի հարված հասցրել նրան։  Դեպքի վայր ժամանած շտապ օգնությունը չի կարողացել փրկել նրա կյանքը, քանի որ կինը շատ արյուն էր կորցրել։

Հանցագործին հաջողվել է արագ ձերբակալել։ Հարուցվել է քրեական գործ։