Բելառուսում մի քանի ընտրողներից կազմված նախաձեռնող խումբը առաջիկա նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թեկնածությունն առաջադրելու փաստաթղթեր է ներկայացրել երկրի ԿԸՀ։ Այս մասին ասված է գերատեսչության կայքում։
«2015թ. հուլիսի 14-ին Բելառուսի Հանրապետության ԿԸՀ են դիմել Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոյի թեկնածության առաջադրման համար ստորագրահավաք կազմակերպած մի խումբ քաղաքացիներ»,-ասված է ԿԸՀ կայքում։
Նախագահական ընտրությունները կկայանան ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-ին։ Լուկաշենկոյից բացի, նախագահի պաշտոնում կառաջադրվի եւս 4 թեկնածու, որոնց թվում՝ մեկ կին։





























